21-րդ դարի լավագույն ֆիլմերը
Մշակույթ
20:30 20/01/2020
Աշխարհ

21-րդ դարի լավագույն ֆիլմերը

«Խենթ Մաքսը.Զայրույթի ճանապարհը»  գլխավորել է  21-րդ դարի լավագույն ֆիլմերի ցանկը, որը կազմել են Empire ամսագրի փորձագետները:

ՌԻԱ Նովոստիի փոխանցամբ երկրորդ տեղը զբաղեցրել է   ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի՝ «Մատանիների տիրակալը. Մատանիների եղբայրություն»: Իսկ ահա  երրորդը՝ Քրիստոֆեր Նոլանի «Սև  ասպետը»: Փորձագետները հատկապես ընդգծել են   դերասան Հիթ Լեդջերի կողմից մարմնավորած Ջոկերի կերպարը՝ այն անվանելով «անսահման հետաքրքրաշարժ»:

Չորրորդ և հինգերորդ հորիզոնականները  զբաղեցրել են «Սկիզբը» և «Լուսնի լույսը»: Վեցերորդ տեղում՝ Facebook  «Սոցիալական ցանց»-ի մասին  կենսագրականն է, իսկ յոթերորդում՝ «Վրիժառուները.Անվերջանալի պատերազմ» կինոնկարը:

Ութերորդ տեղում   Ջորդան  Փելի սոցիալական  սարսափ «Հեռացիր»-ն է, որը, համաձայն  վարկանիշը կազմող  հեղինակների, դարձել է վերջին ժամանակների գլխավոր ժանրային սենսացիաներից մեկը:

Տասնյակը եզրափակել են   Գիլերմո դել Տորոյի «Ֆավնայի լաբիրինթոսը» ֆանտաստիկ դրաման  և Սոֆյա Կոպոլայի «Թարգմանության դժվարությունները» մելոդրաման:
 

Placeholder
21-րդ դարի լավագույն ֆիլմերը