Երաժիշտ Դեվիդ Օլնին մահացել է համերգի ժամանակ՝ բեմի վրա
Մշակույթ
20:24 20/01/2020
Աշխարհ

Երաժիշտ Դեվիդ Օլնին մահացել է համերգի ժամանակ՝ բեմի վրա

ԱՄՆ-ում մահացել է երգիչ և կոմպոզիտոր Դեվիդ Օլնին: Երաժիշտը մահացել է հենց համերգի ժամանակ բեմի վրա: kulturomania.ru կայքը, հղում անելով NME-ին, գրում է, որ համերգը կայացել է Սանտա-Ռոսա-Բիչում: 71-ամյա Դեվիդ Օլնին  ելույթի ժամանակ ընկել է: Հանդիսատես բժիշկը փորձել է նրան օգնել, սակայն անօգուտ:

«Մահացել է հիանալի մարդ, լենգենդ, գրող և կոմպոզիտոր: Երրորդ երգի ընթացքում նա կանգնել է, ներողություն խնդրել և փակել աչքերը»,-  սոցիալական ցանցում գրել է Օլնիի հետ ելույթ ունեցող Էմի Ռիգբին:

Placeholder