Վերաքննիչ դատարանի դիմաց պահանջում են ազատ արձակել Արմեն Թավադյանին
Իրավունք
11:57 20/01/2020
Հայաստան

Վերաքննիչ դատարանի դիմաց պահանջում են ազատ արձակել Արմեն Թավադյանին

Վերաքննիչ դատարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի աջակիցները։

Այս պահին դատական նիստ է ընթանում, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը, իրենք բողոքարկել են կալանավորման վերաբերյալ դատարանի որոշումը։

Ակցիային միացել է նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նա նշեց, որ եկել է  կոնկրետ գործով մասնակցելու հանուն մամուլի ազատության պայքարին։

«Ոչ միայն ես եմ եկել, այլև իմ կուսակից ընկերներ, երիտասարդներ, քաղաքացիներ, քանի որ վերջին  հայտարարությունները վկայում են այն մասին, որ այս իշխանությունները նոր գրոհ են սկսում ազատ խոսքի դեմ։ Արմեն Թավադյանն այսօր իր վրա է կրում ռեժիմի ռեպրեսիվ ապարատի ամբողջ ծանրությունը»,-ասաց նա։

 

Placeholder
Վերաքննիչ դատարանի դիմաց պահանջում են ազատ արձակել Արմեն Թավադյանին