Արթուր Ալեքսանյանը հաղթել է ադրբեջանցուն
Սպորտ
11:11 20/01/2020
Հայաստան

Արթուր Ալեքսանյանը հաղթել է ադրբեջանցուն

Իր հաշվին հերթական հաղթանակն է  գրանցել Արթուր Ալեքսանյանը / 97 կգ /: Ֆրանսիայի Նիս քաղաքում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի միջազգային  մրցաշարում գյումրեցի վարպետը տարել է չորս անընդմեջ հաղթանակ և կանգնել պատվո պատվանդանի` իր համար սովորական դարձած առաջին աստիճանին:  Արթուրը եզրափակիչում գետնել է Ադրբեջանի ներկայացուցչին:

ՀԱՕԿ կայքից տեղեկանում ենք, որ երկրորդ տեղը գրավել է Ռուդիկ Մկրտչյանը  / 55 կգ / և  Կարապետ Չալյանը / 77 կգ /: Գևորգ Ղարիբյանը / 60 կգ /, Սլավիկ Գալստյանը /67 կգ/, Մալխաս Ամոյանը  /72 կգ/ և Ռուբեն Ղարիբյանը /82 կգ/ բավարարվել են երրորդ տեղով:

Placeholder
Արթուր Ալեքսանյանը հաղթել է ադրբեջանցուն