Բակո Սահակյան. Ժողովրդավարական պետության կայացման համար կարևոր է  արհեստավարժ դատական համակարգը
Իրավունք
12:40 20/01/2020
ԼՂՀ

Բակո Սահակյան. Ժողովրդավարական պետության կայացման համար կարևոր է արհեստավարժ դատական համակարգը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ,  նախագահը շնորհավորել է դատական համակարգի աշխատակիցներին ու վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ և պետական պարգևներ ու կոչումների վկայականներ հանձնել ոլորտի մի խումբ ներկայացուցիչների:

Արցախի նախագահ Սահակյանը նշել է, որ ժողովրդավարական պետության կայացման, իշխանության թևերի միջև հավասարակշռվածության ապահովման համար չափազանց կարևոր է օրենքի տառին և ոգուն համահունչ, լիարժեք գործող, արհեստավարժ դատական համակարգը:
 

Placeholder
Բակո Սահակյան. Ժողովրդավարական պետության կայացման համար կարևոր է արհեստավարժ դատական համակարգը