Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում առաջատարը փոխվել է
Տնտեսություն
18:35 18/01/2020
Աշխարհ

Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում առաջատարը փոխվել է

Ֆրանսիական LVMH (Moet Hennessy — Louis Vuitton)  ընկերության ղեկավար Բեռնար Առնոն աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային ցուցակում զբաղեցրել է Amazon –ի հիմանադիր Ջոզեֆ Բեզոսի տեղը՝ առաջին հորիզոնականը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին գրում է Forbes-ը:

Բացատրվում է, որ Առնոյի հաջողությունը պայմանավորված է  իրեն պատկանող ընկերության բաժնետոմսերի 0,7 տոկոս թանկացմամբ, ինչը նրան բերել է 1,9 միլիարդ դոլար: Ընդհակառակը՝ Amazon-ի բաժնետոմսերն էժանացել են 0,7 տոկոսով: Արդյունքում՝ Բեզոսը կորցրել է 760 միլիոն դոլար:

Այժմ Առնոյի կարողությունը գնահատվում է 117 միլիարդ դոլար, Բեզոսինը՝ 115,6 միլիարդ դոլար:

Placeholder
Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում առաջատարը փոխվել է