Իրանը ինքնուրույն կուսումնասիրի ուկրաինական «Բոինգի» սև արկղը
Քաղաքական
10:05 20/01/2020
Աշխարհ

Իրանը ինքնուրույն կուսումնասիրի ուկրաինական «Բոինգի» սև արկղը

Իրանի քաղավիացիայի հանձնաժողովի ներկայացուցիչ Հասան Ռեզաիֆարը հայտարարել է, որ ներկա պահին Թեհրանի մոտ խոցված ուկրաինական ավիաընկերության «Բոինգի» սև արկղը ուսումնասիրում են իրանցի փորձագետները։ Ինտերֆաքսի հաղորդմամբ, այսպիսով նա հերքել է հաղորդագրություններն այն մասին, որ սև արկղերը ուսումնասիրվում են Ուկրաինայում։

Նա ասել է, որ սև արկղերն ուսումնասիրում են իրենք, հակառակ պարագայում կարող են ընտրել Ուկրաինան ու Ֆրանսիան, սակայն առայժմ նման որոշում չի կայացվել։ Ավելի վաղ լուրեր էին հայտնվել, որ Իրանը սև արկղերը կփոխանցի Ուկրաինային և արդեն Կիևում դրանք կուսումնասիրի փորձագետների միջազգային թիմը, որում կլինեն Ֆրանսիայի, Կանադայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Թեհրանում կործանվել է ուկրաինական Boeing 737Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը, որում 167 ուղևոր և անձնակազմի 9 անդամ կային։ Նրանք բոլորը զոհվել են։ Զոհվածներից 82-ը իրանցիներ են, 63-ը կանադացի, 11 ուկրաինացի, որից 9-ը անձնակազմի անդամներն են, 10 շվեդ, 4 աֆղան, 3 բրիտանացի։ Վթարից օրեր անց  Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությամբ հանդես եկավ, համաձայն որի Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը պատահաբար է խոցվել՝ մարդկային սխալի հետևանքով։

Placeholder
Իրանը ինքնուրույն կուսումնասիրի ուկրաինական «Բոինգի» սև արկղը