Սողոմոնյան. Արմեն Ջիգարխանյանն իրեն  լավ է  զգում, ամեն ինչ կարգին է
Մշակույթ
10:59 21/01/2020
Աշխարհ

Սողոմոնյան. Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում, ամեն ինչ կարգին է

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում, բայց դեռ դժվարանում է գնալ թատրոն: Ռիա նովոստիին պատմել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը:

«Իրեն լավ է  զգում, ամեն ինչ կարգին է: Լավ վիճակում է, տրամադրությունը լավ է: Հիմա ավելի շատ տանն է գտնվում, քանի որ դժվարանում է թատրոն (Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող մոսկովյան թատրոն)  գնալ, բայց թատրոնի անձնակազմի հետ մշտական կապի մեջ է: Վերջերս նրա մոտ տնօրենն էր եկել, այնպես որ ամեն ինչ լավ է»,- ասել է Ա. Սողոմոնյանը:

Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը վատացել է 2017 թվականի հոկտեմբերից, նրան պարբերաբար տեղափոխվում են հիվանդանց:
 

Placeholder