Մադոննան համերգից մեկ ժամ առաջ չեղարկել է այն
Մշակույթ
19:51 21/01/2020
Աշխարհ

Մադոննան համերգից մեկ ժամ առաջ չեղարկել է այն

Լիսաբոնում համերգից մեկ ժամ առաջ Մադոննան չեղարկել է իր համերգը: kulturomania.ru կայքը, հղում անելով The Independent-ին, գրում է, որ համերգը պետք է կայանար հունվարի 19-ին ժամը 20:30-ին: Նրանք, ովքեր տոմսեր են ունեցել, համերգի չեղարկման մասին տեղեկացել են ժամը 19:45-ին:

Մադոննան համերգի չեղարկումը մեկնաբանել է իր ինսթագրամում՝ հերթական անգամ բացատրելով, որ առողջական խնդիրներով է պայմանավորված:

«Ես պետք է լսեմ իմ մարմնին, որը պահանջում  հանգիստ»,- գրել է երգչուհին:

Madame  համերգային շրջագայության ընթացքում սա արդեն 8-րդ համերգն է, որ Մադոննան չեղարկում է: Հաղորդվել է, որ երգչուհին հետաձգում է համերգները հիվանդության պատճառով, որն ուղեկցվում է ուժեղ ցավերով: Միաժամանակ չի նշվում, թե ինչ հիվանդություն ունի երգչուհին:

Placeholder