Տոկիոյի ծովածոցում տեղադրվել է  օլիմպիական խաղերը խորհրդանշող հարթակը
Սպորտ
18:48 21/01/2020
Աշխարհ

Տոկիոյի ծովածոցում տեղադրվել է օլիմպիական խաղերը խորհրդանշող հարթակը

Տոկիոյի ծովածոցում տեղադրվել է  օլիմպիական խաղերը խորհրդանշող հարթակը` հինգ օղակներով, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը: Կառույցն ունի շուրջ  32 մետր լայնություն և 15 մետր բարձրություն: Այն  Ճապոնիայի մայրաքաղաք են   տեղափոխել Յոկոհամայից:

Հարթակի կողմից  հիանալի տեսարան է  բացվում դեպի Տոկիոյի կենտրոնը և  «Ծիածանի  կամուրջը»:  Հուշակոթողի բացումը  տեղի կունենա  հունվարի 24-ին: Այն կդառնա օլիմպիական մայրաքաղաքը զարդարող գլխավոր խորհրդանիշը:

32 –րդ ամառային օլիմպիական խաղերը Տոկիոյում կանցկացվեն 2020 թվականի հուլիսի 24-ից`  օգոստոսի 9-ը:  Դրան հաջորդող պարալիմպիկ խաղերը  կկայանան  օգոստոսի 25-ից` սեպտեմբերի 6-ը

Placeholder