Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նշում է 31 ամյակը:
Հայաստանի ազգային հավաքականը շնորհավորել է Մխիթարյանին ծննդյան օրվա առիթով. «Այսօր Հայաստանի ութակի լավագույն ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը նշում է իր ծննդյան 31-րդ տարեդարձը: Ծնունդդ շնորհավոր, Henrikh Mkhitaryan»:

Հենրիխ Մխիթարյանին շնորհավորել է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ ՈՒԵՖԱ-ն: Թվիթերյան էջում ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Մխիթարյանի լուսանկարներից ու շնորհավորել:
3⃣1⃣ - Happy Birthday, @HenrikhMkh
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորել է անգլիական «Արսենալ» ակումբը մաղթելով հիանալի օր:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վարձավճարով «Արսենալից» «Ռոմա» էր տեղափոխվել 2019 թվականի սեպտեմբերին։ Նրա պայմանագիրը «Արսենալի» հետ ավարտվելու է 2021 թվականի ամռանը։ Հայ կիսապաշտպանի շուկայական տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։
.jpg)
«Ռոման» նույնպես շնորհավորել է հայ մարզիկին:
Հենրիխ Մխիթարյան ծնվել է ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Յոթ տարեկան հասակում ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան, որտեղ էլ որոշել է ընտրել ֆուտբոլիստի կարիերան։ Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից՝ ավագը։ Համարվում է Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ 86 խաղում խփած 29 գնդակով։ Հանդիսանում է միակ հայ ֆուտբոլիստը, որը խաղացել է Անգլիայի Պրեմիեր Լիգայում: 2017 թվականին ընդգրկվել է Հայաստանի լավագույն մարզիկների թոփ տասնյակում: Հենրիխ Մխիթարյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանակիր է, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան: «Ամեն մարդ ինքն ավելի լավ գիտի, ինչից սկսել: Ես ինքս սկսել եմ վաղ տարիքից, ֆուտբոլ խաղացել, գումար վաստակել, ինձ և ընտանիքիս ապահովել, արել եմ ամեն բան, ընտանիքիս օգնելու համար: Պետք է քչից սկսել, հավատալ սեփական ուժերին, ընտրել այն ճանապարհը, որով կկարողանաս հաջողության հասնել, ոչ թե ժամանակը վատնել ոչինչ չանելու վրա»,- համոզված է Հենրիխ Մխիթարյանը: