Բրիտանիայում թողարկվել է Queen խմբին նվիրված մետաղադրամ
Մշակույթ
20:02 21/01/2020
Աշխարհ

Բրիտանիայում թողարկվել է Queen խմբին նվիրված մետաղադրամ

Մեծ Բրիտանիայի դրամահատարանը թողարկել է հուշադրամ՝ ի պատիվ Queen խմբի: Այս մասին Twitter- ում հաղորդել է Բրիտանիայի դրամահատարանը:

Հուշադրամը առաջինն է «Երաժշտության լեգենդները» շարքից: Այն տեսահոլովակում ծանոթացրել է խմբի կիթառահար Բրայան Մեյը:

Մետաղադրամի մի կողմում պատկերված է թագուհի Ելիզավետա 2-րդը, մյուս կողմում՝ Queen-ը։
Հուշադրամի արժեքը սկսվում է 17 դոլարից և հասնում է 2623 դոլարի:

Placeholder
Բրիտանիայում թողարկվել է Queen խմբին նվիրված մետաղադրամ