Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թոքաբորբ առաջացնող նոր կորոնավիրուսը տարածվում է Չինաստանի ավելի շատ քաղաքներում
Նոր կորոնավիրուսը տարածվել է Չինաստանի ավելի շատ քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Պեկինում և Շանհայում։ Այս մասին հայտարարել են իշխանությունները, իսկ մահվան չորրորդ դեպքը գրանցվել է Չինաստանի սահմաններից դուրս: Այս մասին գրում է reuters-ը։
Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովը հաստատել է, որ վիրուսը, որը թոքաբորբի տեսակ է առաջացնում, կարող է անցնել անձից անձի։
Նախագահ Սի Ցզինպինն ասել է, որ բռնկումը կանխելը և կյանքեր փրկելն առաջնային խնդիր է, քանի որ հիվանդների թիվը եռապատկվել է։
Իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ այս շաբաթ նշվում է Լուսնային նոր տարին ու հարյուր միլիոնավոր չինացիներ ճանապարհորդելու են հայրենիքում և արտերկրում, ինչը կարող է առավել տարածել վիրուսը։
Աշխարհի տարբեր երկրները, ներառյալ ԱՄՆ-ը և Ասիայի շատ երկրներ, ուժեղացրել են ճանապարհորդների ստուգումները հատկապես Վուհան քաղաքից, որտեղ առաջինն էր հայտանբերվել վիրուսը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախօրեին հայտարարեց, որ, ամենայն հավանականությամբ, վիրուսի աղբյուր է կենդանիներն են և մարդկանց վիրուսի փոխանցվվելը եղել է շերտ շփումների արդյունքում։ Մինչ այժմ ԱՀԿ-ն չի առաջարկել առևտրի կամ ճանապարհորդության սահմանափակումներ։