Դիվանագիտական անձնագրերով  երկու «սանտեխնիկ» են ձերբակալվել Դավոսում՝ լրտեսության կասկածանքով
Քաղաքական
10:39 22/01/2020
Աշխարհ

Դիվանագիտական անձնագրերով երկու «սանտեխնիկ» են ձերբակալվել Դավոսում՝ լրտեսության կասկածանքով

Ռուսաստանի երկու քաղաքացի ձերբակալվել է Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումից մի քանի ամիս առաջ՝ լրտեսության կասկածանքով։ Այս մասին, ինչպես գրում է meduza-ն, հայտնել է Financial Times-ը:

Նշվում է, որ տղամարդկանց բերման են ենթարկվել այն բանից հետո, երբ նրանցից մեկի փաստաթղթերը ստուգելիս վերջինս ներկայացել է որպես սանտեխնիկ։ Ոստիկանները կասկածելի են համարել օգոստոսին սանտեխնիկների կողմից 3 շաբաթ Դավոսում անցկացնելու մտադրությունը, գրում է Tages-Anzeiger.

Միևնույն ժամանակ, 2 ռուսներն էլ տրամադրել են դիվանագիտական անձնագրեր: Նշվում է, որ ոստիկանները արդյունքում նրանց գործողություններում հանցագործության նշաններ չեն գտել և նրանք հեռացել են Շվեյցարիայից:

Tages-Anzeiger-ի հաղորդմամբ և ըստ Շվեյցարիայի իշխանությունների, ձերբակալվածները ծրագրել էին սարքավորումներ տեղադրել Դավոսում «հիմնական օբյեկտների» շուրջ՝ որպես վարպետներ, որպեսզի ֆորումի ընթացքում լսեին մասնակիցների անձնական խոսակցությունները:

Շվեյցարական Բեռնում Ռուսաստանի դեսպանատունը ռուսների ձերբակալության մասին տեղեկատվությունն անվանել է «մատից ծծած»։ Դեսպանության քարտուղար Ստանիսլավ Սմիրնովն ասել է, որ դիվանագիտական գերատեսչությունը «տեղեկացված չէ» այս դեպքի մասին։

Placeholder