Փաշինյան. Կարծում եմ՝ մյուս տարի մենք ավելի մասշտաբային պետական ծախսեր պետք է անենք Ամանորի հետ կապված
Քաղաքական
11:20 22/01/2020
Հայաստան

Փաշինյան. Կարծում եմ՝ մյուս տարի մենք ավելի մասշտաբային պետական ծախսեր պետք է անենք Ամանորի հետ կապված

«2019 թ. դեկտեմբերի 28-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատավածում  նախորդ տարվա հետ համեմատ ունեցել ենք 9 միլիարդ 307 միլիոն դրամի հավելյալ դրամաշրջանառություն»,- «Զրույց քաղաքացու հետ. Ամանորյա պետական ծախսեր» թեմայով  ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ կառավարությունը 271 միլիոն դրամ հատկացրել էր Երևանի քաղաքապետարանին ամանորյա տոնակատարությունների համար, նպատակը զբոսաշրջիկների, մեր հայրենակիցների համար Ամանորը Երևանում անցկացնելն ավելի գրավիչ դարձնելն էր:

«271 միլիոն դրամ  հավելյալ  գումար ծախսելով՝ կարող ենք ենթադրել, որ նաև դրանով է, որ  ապահովել ենք այս 9 միլիարդ ավելի դրամաշրջանառությունը: Այդ 9 միլիարդ հավելյալ դրամաշրջանառությունից մոտավորապես ավելի քան 4 միլիարդը տեղի ունեցել Հայաստանի մարզերում»,- նշեց վարչապետը:

Ն. Փաշինյանի խոսով, այդ գումարը գնացել է նաև  փոքր կրպակների տերերին, տաքսու վարորդներին և իրենք  այս միջոցով աշխատող, փոքր բիզնես ունեցողներին օգնել են, որ հավելյալ եկամուտներ գեներացնեն:

«Մենք 271 միլիոն դրամ ծախսելով՝ Հայաստան բերեցինք հավելյալ 9 միլիարդ 307 միլիոն դրամ»,- ասաց վարչապետը: 

Նրա խոսքով, կա ավելի կարևոր արձանագրում. ամենամեղմ հաշվարկների արդյունքով, այս 9 միլիարդ հավելյալ առևտրաշրջանառության արդյունքում  գեներացվելու է  325 միլիոն դրամի հարկ:

«Այսինքն, այն 271 միլիոն դրամը, որ ծախսեցինք դեկտեմբերին, այդ գումարն առնվազն կրկին վերադառնալու է պետական բյուջե և մի բան էլ ավելի: Սրանով բազմաթիվ գործարարներ, անհատ ձեռնարկատերեր օգտվեցին այդ դրամաշրջանառությունից: Ուզում եմ այսօրվանից ասել, որ, կարծում եմ, այս տվյալները տեսնելով՝ մյուս տարի մենք ավելի մասշտաբային պետական ծախսեր պետք է անենք Ամանորի հետ կապված, որպեսզի ավելի շատ հարկեր գեներացնենք, ավելի շատ Հայաստանի քաղաքացիների համար հնարավորություն ստեղծենք, որ աշխատեն ու իրենց աշխատանքով վաստակեն»,-ասաց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Placeholder
Փաշինյան. Կարծում եմ՝ մյուս տարի մենք ավելի մասշտաբային պետական ծախսեր պետք է անենք Ամանորի հետ կապված