HBO-ն մուլտսերիալ է նկարում Եղիսաբեթ Երկրորդի ընտանիքի մասին
Մշակույթ
09:11 24/01/2020
Աշխարհ

HBO-ն մուլտսերիալ է նկարում Եղիսաբեթ Երկրորդի ընտանիքի մասին

HBO Max սթրիմինգային ծառայությունը սկսել է բրիտանական թագավորական ընտանիքի անդամների մասին «Արքայազն» մուլտսերիալի արտադրությունը: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նոր նախագծով զբաղվում է  պրոդյուսեր Գարի Ջանեթին, որը նաև հնչյունավորելու է գլխավոր հերոսին՝ 6-ամյա արքայազն Ջորջին: Մուլտսերիալի վերնագիրը հենց  ի շնորհիվ Ջանետիի է ծնվել, որը վերջին շրջանում փոքրիկ արքայազնի «անունից» Ինսթագրամում ծաղրական էջ է վարում:

Մուլտֆիլմում կերպարների թվում են արքայազն Հարրին, Մեգան Մարքլը, արքայազն Ուիլյամը, Քեյթ Միդլթոնը, հենց Եղիսաբեթ Երկրորդը և ոչ միայն: Դերերը հնչյունավորելու են Օռլանդո Բլումը, Կոնդոլա Ռաշադը, Թոմ Հոլանդերը, Ալան Կամինգը և այլ դերասաններ:

Դեռ հայտնի չէ, թե երբ կկայանա նոր մուլտֆիլմի պրեմիերան:

Placeholder
HBO-ն մուլտսերիալ է նկարում Եղիսաբեթ Երկրորդի ընտանիքի մասին