Արքայազն Չարլզը այցելել է Բեթղեհեմի հայկական եկեղեցի
Մշակույթ
16:24 24/01/2020
Աշխարհ

Արքայազն Չարլզը այցելել է Բեթղեհեմի հայկական եկեղեցի

Հունվարի 24-ին, արքայազն Չարլզը այցելել է  Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի։ Նրան այնտեղ դիմավորել է  Երուսաղեմի հայոց պատրիարքության լուսարարապետ Գերշ. Տ. Սևան արք. Ղարիպյանը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ  Հովնան Բաղդասարյանը։

Երուսաղեմի հայոց պատրիարքութան անունից արքայազն Չարլզին լուսարարապետ սրբազանը նվիրել է  հայկական հախճապակե ափսե:

Սրբազան հայրը արքայազնի հետ խոսել է  նաև Սուրբ Երկրում հայկական ներկայության և իրականացվող առաքելության մասին:

Խոսքի ավարտին սրբազան հայրը մեջբերել է նաև Հիտլերի հայտնի խոսքը. «Ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը», ապա  հույս հատնել, որ արդարությունը կվերականգնվի:

Placeholder
Արքայազն Չարլզը այցելել է Բեթղեհեմի հայկական եկեղեցի