Երուսաղեմում  մզկիթ են հրկիզել
Իրավունք
19:00 24/01/2020
Աշխարհ

Երուսաղեմում մզկիթ են հրկիզել

Արևելյան Երուսաղեմում Բեյթ Սաֆաֆա շրջանում անհայտ անձիք հրկիզել են մզիկիը՝ թողնելով պատին ագրեսիվ բովանդակությամբ գրություն:  Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել է իսրայելական ոստիկանությունը:

«Ստացվել էր գրաֆիտիի մասին հաղորդագրություն, որը հայտնաբերվել է պատի վրա, բացի այդ մզկիթի հարակից սենյակը հրկիզվել է: Ոստիկանությունը հետաքննում է դեպքը, հավաքվում են ապացույցները»,- նշվում է հաղորդագրությունում:

Ոստիկանությունում նշում են, որ շենքին հասցվել է  աննշան վնաս:

«Կասկած կա, որ դա այսպես կոչված «տագ մեհիր» ակցիան է: Դա հիմնական վարկածն է, որը մենք ստուգում են»,- հայտարարել են ոստիկանությունից:

Այսպիսի միջադեպերում սովորաբար կասկածում են ծայրահեղ աջ հրեական շրջանակների ներկայացուցիչները: Մահմեդական և քրիստոնեական օբյեկտները Իսրայելում, Արևելյան Երուսաղեմում, Արևմտյան ափին, պաղեստինցիների և իսրայելցի արաբների ունեցվածքը և նույնիսկ իսրայելական բանակի բազաները բազմաթիվ անգամ դարձել են նման գործողությունների թիրախ, որոնք ծայրահեղ աջերը կոչում են տագ մեհիր» (եբրայերեն «գինը»): 

Placeholder
Երուսաղեմում մզկիթ են հրկիզել