Երևանը նոր ոստիկանապետ ունի
Իրավունք
14:23 24/01/2020
Հայաստան

Երևանը նոր ոստիկանապետ ունի

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանն ազատվել է պաշտոնից ու ոստիկանության կադրերի ռեզերվ է վերցվել: Panorama.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել  ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից նաև հայտնեցին, որ կադրային այլ փոփոխություններ ևս եղել են:

Placeholder
Երևանը նոր ոստիկանապետ ունի