Հրայր Թովմասյանի բնակարանում ՀՔԾ-ն իրականացնում է խուզարկություն
Իրավունք
09:43 24/01/2020
Հայաստան

Հրայր Թովմասյանի բնակարանում ՀՔԾ-ն իրականացնում է խուզարկություն

Այս պահին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում Հատուկ քննչական ծառայությունն իրականացնում է խուզարկություն։

Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը նաև տեղեկացնում է, որ խուզարկության ավարտից հետո Սահմանադրական դատարանի նախագահի փաստաբանական թիմը հանդես կգա հայտարարությամբ։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջին՝ դեկտեմբերի 27-ին ՀՔԾ-ն մեղադրանք առաջադրեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Մեղադրանքի առաջադրումից հետո Թովմասյանը հայտարարեց. «Ինձ վեց ամիս առաջ դրա մասին զգուշացրել էին, որ «X, Y, Z քայլերը չանելու համար Ձեզ մեղադրանք մի օր կառաջադրվի»։ X, Y, Z քայլերը հրաժարական տալն էր։ Վերջի 6-7 ամսին Սահմանադրական դատարանը աշխատել է աննախադեպ ճնշումների ներքո։ Ճնշումները ոչ միայն հայհոյախառն էին, ոչ միայն սպառնալիքներ էին, ոչ միայն այսօրվա մասին զգուշացումներ էին, այլ կոնկրետ բռնության կոչեր էին և դրանց դրսևորումներ»։

Placeholder
Հրայր Թովմասյանի բնակարանում ՀՔԾ-ն իրականացնում է խուզարկություն