Փաստաբան. Խուզարկության արդյունքում ոչինչ չեն գտել
Իրավունք
13:50 24/01/2020
Հայաստան

Փաստաբան. Խուզարկության արդյունքում ոչինչ չեն գտել

«Փնտրում էին փաստաթղթեր, որոնք չէին կարող լինել իրականության մեջ պարոն Թովմասյանի բնակարանում»,-լրագրողների հետ զրույցում Հրայր Թովմասյանի բնակարանում  խուզարկության ընթացքից ու արդյունքներից մանրամասներ ներկայացրեց փաստաբան Ամրամ Մակինյանը։

«Այդ տրամաբանությամբ ոչինչ չեն հայտնաբերել։ Այս պահին այսքանը։ Ոչինչ չի առգրավվել։ Քննիչները դուրս են եկել»,-ասաց նա։

Փաստաբանի խոսքով, մինչ այս պահը ոչ Հրայր Թովմասյանը, ոչ էլ փաստաբան Միհրան Պողոսյանը չեն ծանոթացել դատարանի որոշմանը, օրենքով սահմանված կարգով չի տրամադրվել դատավարական կողմերին։ Տեղյակ են, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ են խուզարկություն կատարել ՍԴ նախագահի տանը։

Նա ասաց, քիչ անց կիջնի ու բոլոր հարցերին կպատասխանի Հրայր Թովմասյանը։

Placeholder
Փաստաբան. Խուզարկության արդյունքում ոչինչ չեն գտել