Հնդկաստանում 11 մարդ մեկուսացվել է՝  կորոնավիրուսի ախտանիշով
Առողջություն
10:25 25/01/2020
Աշխարհ

Հնդկաստանում 11 մարդ մեկուսացվել է՝ կորոնավիրուսի ախտանիշով

Հնդկաստանում հոսպիտալացվել է Չինաստանից վերադարձած 11 քաղաքացի, ովքեր հնարավոր է վարակված լինեն նոր կորոնավիրուսով։ Այս մասին գրում է ria.ru-ն։

«Յոթ մարդ, վիրուսի մեղմ ախտանիշներով  մեկուսացվել է։ Նրանք Չինաստանից վերադառնալիս են եղել», - ասել  է բժիշկ Ամար Ֆեթելը:

Ավելի վաղ, Մումբայի իշխանությունները հայտնել էին, որ  մեկուսացրել են Չինաստանից ժամանած երկու քաղաքացիների, որոնց մոտ նկատվել է հազ և մրսածություն։

Նաև մեկական քաղաքացիներ մեկուսացված են  Բանգալոր և Հիդերաբադ քաղաքներում:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրելն էին Ուհան քաղաքում անհայտ թոքաբորբի բռնկման մասին։

Մասնագետները պարզել էին՝ հիվանդության հարցուցիչը 2019-nCoV կորոնավիրուսն է։

Վերջին տվյալներով՝ աշխարհում նոր վիրուսով վարակվածների թիվը 1287 է, իսկ մահացածներինը՝ 41։

 

Placeholder
Հնդկաստանում 11 մարդ մեկուսացվել է՝ կորոնավիրուսի ախտանիշով