Հայաստանում հացի, ալյուրի  արտադրությունն աճել է
Տնտեսություն
19:49 25/01/2020
Հայաստան

Հայաստանում հացի, ալյուրի արտադրությունն աճել է

Հայաստանում 2019 թվականի հունվար-նոյեմբերին 2,5%-ով աճել է հացի արտադրությունը։ ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ նշված ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 249 հազար 210 տոննա հաց, իսկ 2018թ-ի հունվար-նոյեմբերին՝  243 հազ. 124.1տոննա հաց։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, 31.1%-ով էլ աճել է ալյուրի արտադրությունը։
Մասնավորապես, հունվար-նոյեմբերին հանրապետությունում արտադրվել է 156 հազար 947.8 տոննա ալյուր, իսկ 2018 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 119 հազ. 707.7 տոննա։

Ինչ վերաբերում է մակարոնեղենի արտադրությանը, ապա 2019 թ-ի հունվար-նոյեմբերին ա արտադրվել է  5 հազար  127.6 տոննա մակարոնեղեն,  ինչը 2018թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ  ավելի է 12%-ով:

Placeholder
Հայաստանում հացի, ալյուրի արտադրությունն աճել է