Նիկոլ Փաշինյանի մոտ սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել. «Новые Ведомости»
Քաղաքական
18:23 27/01/2020
Աշխարհ

Նիկոլ Փաշինյանի մոտ սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել. «Новые Ведомости»

Նոր «նահանջ» տարին անհանգստություններ բերեց ոչ միայն  ռուսաստանյան չինովնիկներին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել: Այս մասին գրել է ռուսական «Новые Ведомости»-ի կայքը:

Կայքի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ստիպված է եղել բուժօգնության դիմել և նրան բուժող բժիշկը Նևրոզների կենտրոնի տնօրեն, Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր հոգեթերապևտ Ցոլակ Հակոբյանն է:

Կայքը գրել է նաև, որ նևրաստենիայի ախտորոշում ունի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որին նյարդային լարվածությունը հանող դեղամիջոցներ ու հանգիստ են նշանակել: 

Ի դեպ՝ ներվերին են վերագրում նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտնի դողը։ 
 

Placeholder
Նիկոլ Փաշինյանի մոտ սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել. «Новые Ведомости»