Կկարոտենք քեզ, Կոբի՛. Հենրիխ Մխիթարյան
Սպորտ
14:42 27/01/2020

Կկարոտենք քեզ, Կոբի՛. Հենրիխ Մխիթարյան

«Տխուր պահ սպորտի աշխարհի համար: Դուք մարզիկների համար եղել եք ոգեշնչման աղբյուր և հավերժ հաղթող կերպար»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ անդրադառնալով աշխարհահռչակ բասկետբոլիստ Կոբի Բրայանթի մահվան լուրին։

Ֆուտբոլիստն իր գրառման վերջում նշել է. «Կկարոտենք քեզ, Կոբի»։

Հիշեցնենք, որ իր մասնավոր ուղղաթիռի վթարի հետևանքով մահացել է NBA-ի  չեմպիոն Կոբի Բրայանթը։ Կոբի Բրայանթը Միացյալ Նահանգների ամենատիտղոսակիր բասկետբոլիստներից մեկն է: 20 մրցաշրջան խաղացել է «Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլի ազգային լիգայի թիմի կազմում:

Նա դարձել է ամենաերիտասարդ խաղացողը, ով վաստակեց 30 հազար միավոր: Որպես ԱՄՆ-ի թիմի ներկայացուցիչ, նա 2008 և 2012 թվականներին 2 անգամ նվաճել է Օլիմպիական խաղերի ոսկին: Կարիերան բասկետբոլում Բրայանթն ավարտել է 2016 թվականին։

Placeholder
Կկարոտենք քեզ, Կոբի՛. Հենրիխ Մխիթարյան