Ավիավթարից զոհվել է ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտը
Սպորտ
10:05 27/01/2020
Աշխարհ

Ավիավթարից զոհվել է ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտը

Լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտի  հետ ուղղաթիռում, որը կործանվել է  Կալիֆորնիայի հարավում, գտնվել է 9 մարդ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, բոլորը զոհվել են:

«Կենդանի մարդ չի մնացել: Տվյալներ կան այն մասին, որ ինքնաթիռում եղել է 9 մարդ՝ օդաչու և ութ ուղևոր: Զոհերի անունները չի նշվում, քանի դեռ չի ավարտվի մարմինների ճանաչման գործընթացը»,- ասել է Լոս Անջելեսի ոստիկանապետը:

NBC News-ի տվյալներով, Բրայանտի  հետ ուղղաթիռում եղել է նաև նրա 13-ամյա Ջաննա Մարիան: 

Նա չի ներկայացրել ուղղաթիռի կործանման մանրամասները: Դեպքի հետաքննությունը շարունակվում է:

Կոբի Բրայանտը կարիերայի ընթացքում 5 անգամ նվաճել է NBA-ի գավաթը, 18 անգամ ճանաչվել է աստղ 1 անգամ ճանաչվել կանոնավոր մրցաշրջանի ամենարժեքավոր խաղացող (MVP), 15 անգամ ընդգրկվել «All-NBA» և 12 անգամ՝ «All-Defensive» խորհրդանշական հավաքականներում։

Placeholder
Ավիավթարից զոհվել է ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտը