Օրեր առաջ Արցախում հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծանր է
Քաղաքական
18:29 27/01/2020
Հայաստան

Օրեր առաջ Արցախում հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծանր է

Հունվարի 24-ին Արցախում հրազենային վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը վիճակը շարունակում է մնալ ծանր։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Նա տեղափոխվել է Երևան, դեռ վիրահատական միջամտություն որպես այդպիսին երկրորդը չենք արել, դրա անհրաժեշտությունը չկա, սպասում ենք, որ զարգացման դինամիկայից ելնելով արդեն բժիշկները  որոշում կայացնեն հետագա անելիքների վերաբերյալ»,- նշեց փոխնախարարը։

Նրա խոսքով` վիրավորված մյուս զինծառայողի՝  Արմեն Մեսրոպյանի կյանքին որևէ վտանգ չի սպառնում, բոլոր բժշկական միջոցառումներն իրականացվել են, շուտով կվերադառնա ծառայության:

Նշենք, որ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հենրի-Հայկ Զաքարեանն  ինքն է իր վրա կրակել։

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:

Placeholder
Օրեր առաջ Արցախում հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծանր է