Խստացված հսկողության արդյունքում Հայաստան բերված բանանում դեռ ոչինչ չեն գտել
Հասարակություն
10:56 27/01/2020
Հայաստան

Խստացված հսկողության արդյունքում Հայաստան բերված բանանում դեռ ոչինչ չեն գտել

Էկվադորից Ռուսաստան ներկրված բանանի խմբաքանակում սապատավոր ճանճեր հայտնաբերելուց ու Ռոսսելխոզնադզորի կողմից բարձրաձայնելուց հետո Հայաստանի կառավարությանն առընթեր Սննդի անվտանգության տեսչական մարմինը  խստացրել է բանանի ներկրման նկատմամբ հսկողությունը։

Panorama.am-ի հետ զրույցում ՍԱՏՄ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անուշ Հարությունյանը նշեց, որ մինչ այս պահը՝ հունվարի 27-ը սահմանին ստուգված որևէ խմբաքանակի հետ կապված խնդիր չի եղել։

Նշենք, որ Հայաստան հասնող բանանի առյուծի բաժինն ընկնում է  Էկվադորին։ Նախորդ տարվա ընթացքում՝ մինչև դեկտեմբերի 16-ը ներառյալ հայաստանյան սպառողը գնել է չորս երկրից՝ Էկվադորից, Թաիլանդից, Կոստա Ռիկայից ու Վրաստանից ներմուծված բանան։

Թվերը Panorama.am-ին տրամադրել են ՍԱՏՄ-ից։


 


 

Placeholder
Խստացված հսկողության արդյունքում Հայաստան բերված բանանում դեռ ոչինչ չեն գտել