Չինաստանում գտնվող մեր հայրենակիցը պատմել է տիրող իրավիճակի մասին
Աշխարհում
19:05 28/01/2020
Աշխարհ

Չինաստանում գտնվող մեր հայրենակիցը պատմել է տիրող իրավիճակի մասին

Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում Դավիթ Առաքելյանը, ով ընտանիքի հետ այս պահին Չինաստանում է, պատմել է Չինաստանում տիրող իրավիճակի մասին:  Նրա խոսքով  կորոնավիրուսի  համաճարակը շատ արագ է տարածվում, մեկ օրվա ընթացքում 700  նոր դեպք է գրանցվել:

«Բոլոր բիզնեսները, խանութները փակ են: Դպրոցներում, մանկապարտեզներում և առհասարակ արձակուրդները երկարաձգվում են: Պետությունը միջոցներ է ձեռնարկել փակելով 18  քաղաքներ, որոնք համաճարակի վտանգ են ներկայացնում: Փակ են այդ քաղաքների մուտքերն ու ելքերը, բոլոր օդանավակայանները, գնացքի կայարանները և ավտոմեքենաների համար մուտքերը: Մենք արդեն հինգ օր է տանից դուրս չենք եկել: Միս, մսամթերք չենք օգտագործում, հիմնականում գնում ենք բանջարեղեն: Այստեղ  շատ քիչ մարդ կա փողոցում, բոլորը դիմակներով են»,-ասել է Առաքելյանը:

Placeholder
Չինաստանում գտնվող մեր հայրենակիցը պատմել է տիրող իրավիճակի մասին