Ֆրանսիայի քոլեջում գտել են Վիկտոր Հյուգոյի բանաստեղծության ձեռագիր տարբերակը
Մշակույթ
13:21 28/01/2020
Աշխարհ

Ֆրանսիայի քոլեջում գտել են Վիկտոր Հյուգոյի բանաստեղծության ձեռագիր տարբերակը

Վիկտոր Հյուգոյի գրած բանաստեղծությունը` ձեռագրով,  պատահաբար հայտնաբերվել է Ֆրանսիայի արևելքում գրողի անունը կրող քոլեջում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով  Le Figaro-ին:

Ուսումնական հաստատության տնօրեն Ժան-Ժակ Ֆիտոն ասել է, որ իրենք ցանկանում էին կարգավորել արխիվը,  այդ ժամանակ էլ հաստատության աշխատակիցները պահարաններից մեկում հայտնաբերել են Վիկտոր Հյուգոյի ստորագրությամբ «բոլորի կողմից մոռացված» արժեքավոր ձեռագիրը:

Նա նաև նշել է, որ դա տեղի է ունեցել Ամանորի նախօրեին տեղի ունեցած մաքրության ժամանակ:
Ձեռագիր մոտ 150 տարեկան են, բայց  այն շատ լավ պահպանված է: Հայտնաբերելուց հետո այն տեղադրվել է ապակու տակ, և այժմ այն զարդարում է տնօրենի աշխատասենյակի պատերից մեկը:

Բանաստեղծությունը կոչվում է «Թշվառ երեխաներ»: Քոլեջը երկու քառյակից բաղկացած թանկարժեք տեքստը ձեռք է բերել 1951 թվականին:

Placeholder