Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ավարտվեց Մնացականյան-Մամեդյարովի հանդիպումը՝ հաջորդ օրը շարունակելու համար
Ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը շարունակվելու է նաև հունվարի 30-ին:
Ժամեր տևած, բավական երկար հանդիպման ավարտի մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Ընդունված գործառույթի համաձայն, հանդիպման արդյունքներով կհրապարակվի մամուլի հաղորդագրություն:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվում ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպումն անցկացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ:
Նշենք, որ ԱԳ նախարարների ժնևյան հանդիպման սկզբի և ավարտի մասին հաղորդագրությունների միջև տարբերությունը 8 ժամ է։