«Հրապարակ». Պատահականությո՞ւն է, որ բոլոր կասկածյալներն իշխանության ընդդիմախոսներն են
Օրվա մամուլ
09:45 29/01/2020
Հայաստան

«Հրապարակ». Պատահականությո՞ւն է, որ բոլոր կասկածյալներն իշխանության ընդդիմախոսներն են

«Հրապարակ» թերթը գրում է. «Իհարկե, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ ոչ մի քաղաքական հետապնդում չի իրականացվում, ընդամենը առաջարկում են՝ դիմում գրի-գնա, չի գրում՝ քրգործ են հարուցում, որ հասկանա՝ «ուզի-չուզի, պետք է գրի»։

Իհարկե, «Ադեկվադներին» դիմակավորված անձանց միջոցով գետնին պառկեցնելով բերման ենթարկելու մեջ ոչ մի քաղաքական բան չկա՝ կասկածներ կային զենքի-թմրանյութերի, բերել են ոստիկանություն, պարզվել է՝ չկա, բաց են թողել։ Իհարկե, «անտիֆեյք» կայքի ղեկավար Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելն էլ է օրինական, ուղղակի պատահականություն է, որ կայքը բացահայտում է իշխանությունների թաքուն կյանքը։ Ու պատահականություն է, որ բոլոր կասկածյալներն իշխանության ընդդիմախոսներն են»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Placeholder