Չինաստանի կանանց ֆուտբոլի հավաքականը Ավստրալիայում կարանտինացվել է
Աշխարհում
15:30 29/01/2020
Աշխարհ

Չինաստանի կանանց ֆուտբոլի հավաքականը Ավստրալիայում կարանտինացվել է

Ավստրալիայի Բրիսբան քաղաքում կարանտինացվել են Չինաստանի կանանց ֆուտբոլի հավաքականի խաղացողներն ու մարզչական շտաբը`կորոնավիրուսի հավանական տարածման վերաբերյալ մտավախությունների պատճառով: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Հավաքականի անդամները կմնան մեկուսացման մեջ մինչև փետրվարի 5-ը։

Չինաստանի ընտրանին ժամանել է Ավստրալիա ՝ մասնակցելու որակավորման օլիմպիական մրցաշարին, որն ի սկզբանե նախատեսվում էր անցկացնել Չինաստանում, բայց հետաձգվեց թոքաբորբի բռնկման պատճառով:

Փետրվարի 3-ին Չինաստանի հավաքականը պետք է խաղար Թաիլանդի ընտրանու հետ, այս պահին չի հաղորդվում՝ խաղը կհետաձգվի, թե ոչ։ 

Placeholder
Չինաստանի կանանց ֆուտբոլի հավաքականը Ավստրալիայում կարանտինացվել է