Արցախում դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է վիրավորվել
Իրավունք
09:48 29/01/2020
ԼՂՀ

Արցախում դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է վիրավորվել

Հունվարի 28-ին, ժամը 02:55-ի սահմանում ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Նվեր Արմանի Ավետիսյանը:

Արցախի ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վերջինիս վիճակը գնահատվում է ծանր:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

          

 

Placeholder
Արցախում դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է վիրավորվել