Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը քննադատել է «Օսկար» մրցանակաբաշխությունն այն պատճառով, որ ժյուրին, նրա կարծիքով, անարդարորեն մեծ համակրանք է տածում սպիտակ թեկնածուների նկատմամբ: Քինգի հայտարարությունը հրապարակված է The Washigton Post-ում:
kulturomania.ru-ի հաղորդմամբ, իր սյունակում Քինգը հիշեցնում է, որ նախկինում «Օսկարում» ռասայական ներկայացուցչության հետ կապված իրավիճակն ավելի վատ էր:
«Ես բավականին ծեր եմ և հիշեմ այն ժամանակները, երբ Հոլիվուդում ընդամենը մի քանի աֆրոամերիկացի ռեժիսորներ կային և մեկ կին ռեժիսոր՝ Իդա Լուպինո»,- գրել է Քինգը:
Գրողի կարծիքով, խնդիրը կապված է մրցանակաբաշխության ժյուրիի կազմի հետ, որտեղ 8 տարի առաջ 94 տոկոսը սպիտակ մարդիկ էին և 77 տոկոսը տղամարդ: Այսօր «Օսկարի» ժյուրիի կազմում կանայք կազմում են 32 տոկոս:
Վերջում Քինգը նշում է, որ Ամերիկյան կինոակադեմիան փորձում է շտկել իրավիաճկը, բայց դա շատ դանդաղ է անում: