32-րդ ամառային օլիմպիական խաղերը Տոկիոյում կանցկացվեն 2020 թվականի հուլիսի 24-ից  օգոստոսի 9-ը
Սպորտ
18:56 29/01/2020
Աշխարհ

32-րդ ամառային օլիմպիական խաղերը Տոկիոյում կանցկացվեն 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը

Տոկիոյի  օլիմպիական խաղերի  ջահի  փոխանցավազքի որոշ փուլերում առաջին անգամ կօգտագործվի ջրածին, որը այրման ժամանակ չի արտանետում ածխաթթու գազ:Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

Ֆուկուսիմա և Աիթի  նահանգների, ինչպես նաև օլիմպիական խաղերի մայրաքաղաք Տոկիոյի որոշ շրջաններով անցնող փոխանցավազքերում կօգտագործվի   նմանօրինակ 500  ջահ: Մնացած փուլերում  վազորդները  միմյանց կփոխանցեն բնական գազով լիցքավորված ջահեր:

Օլիմպիական կրակը, որը կբոցառավի մարտի 12 –ին  Հին Օլիմպիայում,  կանցնի  Ճապոնիայի 858 քաղաքների և գյուղերի տարածքով: Արարողակարգով առաջին մասը տեղի կունենա Հունաստանում ՝  մինչև մարտի 19-ը:  Ջահը բոցավառելու  պատիվը տրված է  2004 թվականի Աթենքի օլիմպիական խաղերի  մարաթոնյան վազքի չեմպիոն  Միձուկի Նոգուտիին:

Խաղերի խորհրդանիշն  այնուհետև  հատուկ չվերթով  կհասնի Ծագող արևի երկիր և մարտի 26-ից  Ճապոնիայով  «կսավառնի»  121 օր:

32 –րդ ամառային օլիմպիական խաղերը Տոկիոյում կանցկացվեն 2020 թվականի հուլիսի 24-ից ` օգոստոսի 9-ը:

 

Placeholder