Բակո Սահակյանը Քարվաճառում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Քաղաքական
20:05 29/01/2020
ԼՂՀ

Բակո Սահակյանը Քարվաճառում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 29-ին Քարվաճառ քաղաքում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շահումյանի շրջվարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների եւ դպրոցների տնօրենների մասնակցությամբ:

Այս մասին հայտնում է  Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը : Նրանք  քննարկվել են շրջանում իրականացվող տարբեր ծրագրերի ընթացքն ու  առկա խնդիրներին վերաբերող հարցեր: Բակո Սահակյանը մեկ անգամ ևս  կարեւորել է Շահումյանի շրջանի դերը մեր հայրենիքի ջրային անվտագության ապահովման հարցում եւ ընդգծել, որ տարբեր նախագծերի իրականացման ընթացում անվերապահորեն պետք է հետեւեն բնապահպանական նորմերին:

 

Նախագահը նշել է, որ այդ հարցերը մշտապես լինելու են պետության ուշադրության կենտրոնում, եւ թերությունների ծագման դեպքում կձեռնարկվեն բոլոր միջոցները դրանք շտկելու ուղղությամբ:
Նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Placeholder
Բակո Սահակյանը Քարվաճառում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել