ՍԴ անդամների վաղ կենսաթոշակի անցնելու «արժանապատիվ ժամկետը» մինչև փետրվարի 27-ն է. ՔՊ պատգամավոր
Իրավունք
14:04 29/01/2020
Հայաստան

ՍԴ անդամների վաղ կենսաթոշակի անցնելու «արժանապատիվ ժամկետը» մինչև փետրվարի 27-ն է. ՔՊ պատգամավոր

Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու օրենքը ուժի մեջ է մտել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին և գործելու է մինչև փետրվարի 27-ը։ Այս մասին այսօր խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը։

ՍԴ անդամները օրենքից կարող են օգտվել մինչև փետրվարի 27-ը. «Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ կա ճգնաժամի լուծման այս պահին դեռևս ուժի մեջ գտնվող գործիք: Այսինքն՝ ՍԴ 7 անդամներին հնարավորություն է տրված, որպեսզի իրենք արժանապատիվ հեռանան: Հաջորդ քայլերի մասին հաջորդիվ»։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ նշեց, որ այդ կարգավորումից  օգտվելը իրավունք է, բնականաբար, ՍԴ դատավորներն իրենք ենք որոշում՝ օգտվել այդ իրավունքից, թե ոչ։

«Այստեղ պարտադրանքի տարր չկա, եթե որոշում են կայացնում, որ չեն ուզում օգտվել այդ իրավունքից, դա իրենց որոշումն է»,- ասաց խմբակցության ղեկավարը։

 

Placeholder
ՍԴ անդամների վաղ կենսաթոշակի անցնելու «արժանապատիվ ժամկետը» մինչև փետրվարի 27-ն է. ՔՊ պատգամավոր