Պուտինը հանձնարարել է  վերանայել  քաղաքացիներին վիրավորելու համար պաշտոնյայի  պատժի հարցը
Իրավունք
20:23 30/01/2020
Աշխարհ

Պուտինը հանձնարարել է վերանայել քաղաքացիներին վիրավորելու համար պաշտոնյայի պատժի հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է պետության ղեկավարի աշխատակազին՝  վերանայելու   վիրավորանքի համար  նախատեսված  պատժի  պատասխանատվությունը:  Կրեմլի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝  նա նման ցուցում է տվել Քաղաքացիական հասարակության  զարգացման  և մարդու իրավունքների խորհրդի նիստի արդյունքներով: Այս մասին տեղեկացնում է  ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կրեմլի պաշտոնական էջին:

«Վերանայել  վիրավորանքի համար պատասխանատվության բարձրացման հարցը   և  կատարելագործել  կեղծ տեղեկատվությունը հերքելու մեխանիզմները»,- ասված է հանձնարարականում,  վերջնաժամկետ նշելով  2020 թվականի հուլիսի 1-ը:

Դեռ անցյալ տարվա դեկտեմբերին խորհրդի նիստում էր Պուտինը արտահայտվել վարչական աշխատողների՝  քաղաքացիներին վիրավորելու փաստերի առթիվ։

«Եթե մեկը եկել է աշխատանքի պետական մարմին կամ տեղական ինքնակառավարման մարմին, ու դեռ կոպտում, վիրավորում է քաղաքացիներին, ուրեմն նրա տեղը այդտեղ չէ։ Ես ամբողջովին համաձայն եմ սրա հետ։ Ինչպես այս ամենը կարգավորվել նորմատիվ հիմքո՞վ՝ եկեք մտածենք»,-ընդգծել էր նա։
 

Placeholder
Պուտինը հանձնարարել է վերանայել քաղաքացիներին վիրավորելու համար պաշտոնյայի պատժի հարցը