Հունվարին 138 վարորդ մեկ տարի ժամկետով զրկվել է վարորդական իրավունքից
Իրավունք
18:10 30/01/2020
Հայաստան

Հունվարին 138 վարորդ մեկ տարի ժամկետով զրկվել է վարորդական իրավունքից

Հունվարի 1-ից 29-ը Ճանապարհային ոստիկանության կողմից հայտնաբերվել է 138 վարորդ, որոնք տրանսպորտային միջոցը վարել են ոչ սթափ վիճակում,  և նրանց արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 1 գրամը, կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 0․5 միլիգրամը։

Ինչպես նշված է Ոստիկանության ֆեյսբուքյան էջում, հայտնաբերված վարորդները 1 տարի ժամկետով զրկվել են վարորդական իրավունքից։

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Placeholder