ՄԻԵԴ-ը հաստատեց Ադրբեջանի իշխանությունների մեղավորությունը Սարիբեկյանի մահվան մեջ
Իրավունք
14:49 30/01/2020

ՄԻԵԴ-ը հաստատեց Ադրբեջանի իշխանությունների մեղավորությունը Սարիբեկյանի մահվան մեջ

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ընդունած վճռով Ադրբեջանի իշխանությունները պատասխանատու են ճանաչվել Մանվել Սարիբեկյանի մահվան համար։ Մասնավորապես՝ հաստատվել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք), և 3-րդ (Խոշտանգումների արգելում) հոդվածների խախտում։

Դատարանը գտել է, որ Մանվել Սարիբեկյանը մահացել է այլոց կողմից, մասնավորապես Բաքվի ռազմական ոստիկանության վարչության աշխատակիցների կողմից գործադրված բռնության արդյունքում։ Ընդունելի չէ ադրբեջանական իշխանությունների բացատրությունը, որ Սարիբեկյանը կախվել է։

Տուժողի իրավահաջորդներին Ադրբեջանը պետք է վճարի 60000 եվրո և 2200 եվրո դատական ծախսերի համար։

Հայցը ՄԻԵԴ ներկայացրել էին ծնողները՝ Մամիկոն Սարիբեկյան ու Սիրանուշ Բալյանը։

Հիշեցնենք, որ Թթուջուր գյուղի բնակիչ 20-ամյա Մանվել Սարիբեկյանը 2010թ. սեպտեմբերի 11-ին եղանակային վատ պայմանների պատճառով մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանում, ապա տեղափոխվել էր Բաքու, որտեղ էլ հոկտեմբերի 5-ին մահացել էր բանտախցում։

Placeholder
ՄԻԵԴ-ը հաստատեց Ադրբեջանի իշխանությունների մեղավորությունը Սարիբեկյանի մահվան մեջ