Մխիթարյան. Ինձ համար մեծ պատիվ է, որ ընտրվել եմ իմ երկրի լավագույն ֆուտբոլիստ
Սպորտ
09:46 30/01/2020
Հայաստան

Մխիթարյան. Ինձ համար մեծ պատիվ է, որ ընտրվել եմ իմ երկրի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի 2019 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Արդյունքները հրապարակվել էին նախօրեին:

«Ինձ համար մեծ պատիվ է, որ արդեն 9-րդ անգամ իմ երկրի լավագույն ֆուտբոլիստ եմ ընտրվել:
Շնորհակալ եմ բոլորից, որոնք քվեարկել են իմ օգտին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հ.Մխիթարյանը:

Հենրիխ Մխիթարյանը  2015 թվականից Հայաստանի ազգային հավաքականի ավագն է, համարվում է հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ 86 խաղում խփած 29 գնդակով։ Հանդիսանում է միակ հայ ֆուտբոլիստը, որը խաղացել է Անգլիայի Պրեմիեր Լիգայում: 2017 թվականին ընդգրկվել է Հայաստանի լավագույն մարզիկների թոփ տասնյակում:

Placeholder
Մխիթարյան. Ինձ համար մեծ պատիվ է, որ ընտրվել եմ իմ երկրի լավագույն ֆուտբոլիստ