Գողացել են Սալվադոր Դալիի ավելի քան տաս աշխատանք
Իրավունք
15:07 30/01/2020
Աշխարհ

Գողացել են Սալվադոր Դալիի ավելի քան տաս աշխատանք

Անհայտ անձիք Ստոկհոլմում ներխուժել են Couleur պատկերասրահ: Իրենց Audi-ով նրանք տարել են ավելի քան 10 քանդակ և Սալվադոր Դալիի գրավյուրաներից և հեռացել: Դրանցից յուրաքանչյուրն արժի 19-47 հազար եվրո:  Գողացված ստեղծագործությունների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 380 հազար դոլար:

360tv.ru-ի հաղորդմամբ, պատկերասրահի սեփականատերն ասել է, որ շաբաթ պետք է ավարտվեր Դալիի աշխատանքների ցուցահանդեսը, այն բերել էլ Շվեյցարիայից 10 օրով: 

«Երկու հոգի են եղել: Կոտրել են դուռը, մտել պատկերասրահ, վերցրել քադակները»,- ասել է Couleur-ի տերը:

Ոստիկանությունն արդեն փնտրում է հանցագործներին:

Placeholder
Գողացել են Սալվադոր Դալիի ավելի քան տաս աշխատանք