Արսեն Բաբայան. ԱԺ նախագահը հաստատեց, որ ես ճիշտ էի
Իրավունք
19:59 31/01/2020
Հայաստան

Արսեն Բաբայան. ԱԺ նախագահը հաստատեց, որ ես ճիշտ էի

«ԱԺ նախագահը հաստատեց, որ ես ճիշտ էի, երբ ասում էի, որ փետրվարի 6-ին արտահերթի նշանակումը կատարվել է օրենքի խախտմամբ: 

ԱԺ կայքից տեղեկանում ենք, որ ԱԺ նախագահը նոր որոշում է ընդունել դրանով անվավեր է ճանաչվել իր կողմից ապօրինի ընդունված նախորդ որոշումը:

Հիշեցնեմ, որ սա արդեն երկրորդ այսպիսի դեպքն է, երբ իմ օգնությամբ ԱԺ նախագահը անվավեր է ճանաչում իր կողմից ավելի վաղ ընդունված որոշումը կամ կարգադրությունը:

Միաժամանակ հիշեցնեմ, որ Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ միակ նախագահն է, որ անվավեր է ճանաչել իր որոշումները կամ կարգադրությունները:

Ժամանակին ախր ասում էի․ ընդունեք, որ չունեք մասնագետներ ու ես պատրաստ եմ անվճար խորհրդատվություն տրամադրել:

Հիմա ես ո՞նց վստահեմ ձեր ընդունած օրենքներին»,-ֆեյսբուքյան իր էջում ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն է գրել:

Placeholder
Արսեն Բաբայան. ԱԺ նախագահը հաստատեց, որ ես ճիշտ էի