Նարեկ Սամսոնյան. Ինձ թվում է՝ հայտնի իկռայի գործն է
Իրավունք
16:38 31/01/2020
Հայաստան

Նարեկ Սամսոնյան. Ինձ թվում է՝ հայտնի իկռայի գործն է

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը  հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն վկայի կարգավիճակով, ենթադրում է՝ իկռայի մասին իր գրառման պատճառով:

«Ինձ թվում է՝ հայտնի իկռայի գործն է, 90 տոկոսով վստահ եմ, որ այդ գործն է: Ըստ էության, չի հերքվել այն տեղեկատվությունը, որը ես տվել եմ, ավելին՝ գործը հարուցվել է այնպիսի հետաքրքիր ձևակերպումով, որը բավականին հետաքրքիր քաղաքական ենթատեքստ ունի», -նախքան ՀՔԾ մտնելը՝ լրագրողներին ասաց Նարեկ Սամսոնյանը:

Հարցին, թե երեկ նույնպես հրավիրել էինք ՀՔԾ, մերժել էիք, այսօր ինչո՞վ է պայմանավորված, որ որոշեցիք ներկայանալ, Սամսոնյանն ասաց. «Որևէ տեսակի համագործակցություն  այս մարմինների հետ ես բացառում եմ, որովհետև քաղաքական գրծիք են  գործող  իշխանության ձեռքին, մինչև ստիպված չլինեմ գնալ, ես չեմ գնալու: Օրենսդրությունը վկայի համար  այլ կարգավիճակ է սահմանում: Հարուցված է քրեական գործ, վկա եմ, պարտավոր եմ գնալ, այլապես բերման կենթարկեն»:

Նա չբացառեց, որ այստեղից կարող է մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակով դուրս գալ: Ն.Սամսոնյանն ասաց, որ  պատրաստվում է քննիչին գրիչ նվիրել, պարտադիր սելֆի է լինելու նրա հետ: 

Նշենք, որ Ն.Սամսոնյանը հունվարի 26-ին ֆեյսբուքյան էջում  «3000$ 1կգ սև իկռա առնող Վարչապետը»  վերնագրով գրառում էր արել: 

Placeholder
Նարեկ Սամսոնյան. Ինձ թվում է՝ հայտնի իկռայի գործն է