«Սեզարի» հավակնորդները
Մշակույթ
09:00 31/01/2020
Աշխարհ

«Սեզարի» հավակնորդները

Ֆրանսիական «Սեզար» ազգային կինոմրցանակաբաշխության կազմակերպիչները հրապարակել են հավակնորդների անունները: Ամենաշատ անվանակարգերում ներկայացված է Ռոման Պոլանսկու «Սպան ու լրտեսը» ֆիլմը:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում  գլխավոր մրցանակի համար պայքարում է՝ «Աստված իմ», «Յուրահատուկները», «Մերժվածները», «Սպան ու լրտեսը», «Աստծո կամքով», «Աղջկա դիմանկարը կրակի մեջ», «Գեղեցիկ դարաշրջան»:

«Լավագույն դերասանի» համար կպայքարեն Եվա Գրինը, Ժան Դյուժարդեն, Վենսան Կասելը: «Լավագույն արտասահմանյան  ֆիլմ» կարող են ճանաչվել «Մակաբույծները», «Ջոկեր», «Մեկ անգամ Հոլիվուդում»:

Ամբողջական ցուցակին կարելի է ծանոթանալ այստեղ:

kulturomania.ru-ի հաղորդմամբ, «Սեզար» մրցանակաբաշխությունը կայանալու է փետրվարի 28-ին:
 

Placeholder