ՄՕԿ-ը միջոցներ կձեռնարկի կորոնավիրուսը կանխելու համար
Սպորտ
18:49 31/01/2020
Աշխարհ

ՄՕԿ-ը միջոցներ կձեռնարկի կորոնավիրուսը կանխելու համար

Միջազգային օլիմպիական կոմիտեն /ՄՕԿ / հայտարարել է, որ մինչև Տոկիոյի օլիմպիական խաղերի մեկնարկը, կազմկոմիտեն միջոցներ կձեռնարկի կորոնավիրուսը և մյուս վարակիչ հիվանդությունները կանխելու համար։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:

 «Կազմկոմիտեի համար վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը հանդիսանում է անվտանգ և հուսալի խաղեր անցկացնելու կարևոր ծրագրերից մեկը», -ասված է ՄՕԿ -ի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

ՄՕԿ -ը կապի մեջ է առողջապահության համաշխարհային կազմակերպության և համապատասխան փորձագետների հետ։

Կորոնավիրուսի բռնկումը սկսվել է Չինաստանի Ուհան քաղաքում ՝ 2019 -ի դեկտեմբերին։ Մինչև այժմ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է վեց հազարը։

Տոկիոյի օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 174 օր։

Placeholder