Արթուր Վանեցյանի հեռախոսը ենթարկվել է զննության
Իրավունք
13:25 31/01/2020
Հայաստան

Արթուր Վանեցյանի հեռախոսը ենթարկվել է զննության

ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ նախկին նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը երեկ հարցաքննվել է քննչական կոմիտեում։ Panorama.am-ի հետ զրույցում տարածված լուրերը հաստատեց ՔԿ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրիա Հարությունյանը։

Նրա խոսքով, Վանեցյանը հարցաքննվել է գաղտնալսման, ինչպես նաև ՀՖՖ-ում  առերևույթ
չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեկան գործերի շրջանակներում, վկայի դատավարական կարգավիճակով:

«Գաղտանլսման գործող Վանեցյանի հեռախոսը ենթարկվել է զննության»,-ասաց Նաիրա Հարությունյանը՝ անպատասխան թողնելով արդյունքների մասին հարցը։

Հիշեցնեք, որ 2018-ի սեպտեմբերի 11-ին հրապարկվեց ՀՔԾ պետի ու ԱԱԾ այդ պահին գործող տնօրենի հեռախոսային խոսակցության գաղտնալսման ձայնագրությւոնը։

Հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ՝ Քրեական օրենսգրքի օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի (անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը) և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի ՝ (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը, որը կատարվել է առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով) հատկանիշներով:
 

Placeholder
Արթուր Վանեցյանի հեռախոսը ենթարկվել է զննության