ՀՀ և ՌԴ վարչապետների հանդիպումը մեկնարկեց  սելֆիով
Քաղաքական
16:27 31/01/2020
Աշխարհ

ՀՀ և ՌԴ վարչապետների հանդիպումը մեկնարկեց սելֆիով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանի Հանրապետությունում։ Ալմաթիում վարչապետ Փաշինյանը հանդիպել է ՌԴ նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։

Լուսանկարչության արարողությունից հետո, Նիկոլ Փաշինյանը հրավիրել է իր ռուս գործընկերոջը` սելֆի անելու:

ՌԴ վարչապետը հետաքրքրվել է՝ ո՞րն է սելֆի բառի հայերեն համարժեքը, որին ի պատասխան Փաշինյանը նշել է՝ դա հայերեն բառ է։

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրովիչ, ես շատ ուրախ եմ անձամբ հանդիպել Ձեզ հետ: Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ՝ Ռուսաստանի վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Իհարկե, մեր երկրների միջև, մեր կառավարությունների միջև միշտ էլ եղել են և կլինեն լավ, ջերմ հարաբերություններ: Բայց ես կարծում եմ, որ մենք միշտ էլ առիթ ունենք մեր հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու: Վստահ եմ, որ Ձեր հետ համագործակցելով մենք կկարողանանք դա անել:

Իհարկե, մեր երկրների միջև հարաբերությունները  զարգանում են: 2019 թվականին փոխադարձ առևտուրը մոտենում է 2 միլիարդի, ինչը բավականին լավ ցուցանիշ է: 2020-ին, իհարկե, այս դինամիկան կշարունակվի»,- նշել է Փաշինյանը:

Placeholder
ՀՀ և ՌԴ վարչապետների հանդիպումը մեկնարկեց սելֆիով