ՌԴ Գլխավոր դատախազությունը Խաչատուրյան քույրերի գործողությունները համարել է անհրաժեշտ պաշտպանություն
Իրավունք
12:06 31/01/2020
Աշխարհ

ՌԴ Գլխավոր դատախազությունը Խաչատուրյան քույրերի գործողությունները համարել է անհրաժեշտ պաշտպանություն

ՌԴ գլխավոր դատախազությունը պարտավորեցրել է քննությանը  վերաորակավորել Խաչատուրյան քույրերի  մեղադրանքը՝  սպանությունից ինքնապաշտպանություն և անցկացնել լրացուցիչ նախաքննություն: Ռիա նովոստիին այս մասին ասել է փաստաբան Ալեքսեյ Լիպցերը:

Նրա խոսքով, գերատեսչությունը մատնանշել է գործը վերաորակելու անհրաժեշտությունը, քանի որ քույրերի գործողություններում երևում է անհրաժեշտ պաշտպանություն:

Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտարարել էր այս քրեական գործի հետաքննության ավարտի մասին:  Աղջիկներին մեղադրանք է առաջադրվել «Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված սպանություն» հոդվածքով: Բայց Գլխավոր դատախազությունը հրաժարվել էր հաստատել մեղադրական եզրակացությունը, չի երակարձգվել նաև ընտրված խափանման միջոցը: Ավելի ուշ քույրերն ազատվել են   էլեկտրոնայիան շղթայից:

Մոսկվայում 2018 թ. հուլիսի 27-ին Քրիստինան, Անգելինան և Մարիան սպանել են իրենց հոր՝  57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին, դանակով հարվածելով պարանոցին և կրծքավանդակին։ Աղջիկները խոստովանել են իրենց կատարած հանցանքը և բացատրել, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ 2018 թ. սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը  փոխել էր  Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոց կալանքը և ընտրել  որոշակի գործողություններ կատարելու արգելքի տեսքով խափանման միջոց։
 

Placeholder
ՌԴ Գլխավոր դատախազությունը Խաչատուրյան քույրերի գործողությունները համարել է անհրաժեշտ պաշտպանություն